1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին կցուցադրվի 33 ֆիլմ

Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին 
կցուցադրվի 33 ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Հինգերորդ կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնը բաղկացած է միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում:

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներում:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել է 33 ֆիլմ՝ 10 երկրից, որից 18՝ ազգային ծրագրում, իսկ 15՝ միջազգային ծրագրում:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ծրագրին և միջոցառումներին հնարավոր է ծանոթանալ փառատոնի «Ֆեյսբուք»-ի էջից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]