1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում մեկնարկել է երկօրյա համաժողով ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը խորացնելու տեսլականով

Հայաստանում մեկնարկել է երկօրյա համաժողով ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև 
համագործակցությունը խորացնելու տեսլականով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների չորրորդ երկօրյա համաժողովը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝  համաժողովն անցկացվում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից և  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան Ֆան Յոնգը նշեց, որ համաժողովի անցկացումը մեծ ձեռքբերում է. համաժողովը կենտրոնանում է շատ կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են եվրասիական երկրների և Չինաստանի միջև հարաբերությունները և դրանց կարևորությունը:

«Չինաստանը մեծ դեր է խաղում միջազգային համակարգում  բարեփոխումներ իրականացնելու գործում: Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված  ամեն ինչ մարդկության լավագույն ապագան կառուցելու  համար: Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների համաժողովն արդեն չորրորդ անգամ հաջողությամբ անցկացվում է՝ նպաստելով նոր գաղափարների և լուծումների ստեղծմանը: Այն լավ հնարավորություն է ինչպես Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների շուրջ տարբեր հարցեր քննարկելու համար: Ես հույս ունեմ, որ տարբեր երկրների  գիտնականներ և քաղաքական գործիչներ կօգտագործեն այս հնարավորությունը և կկիսվեն իրենց մտքերով ու գաղափարներով»,- ասաց դեսպանը:

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և բիզնեսի ներկայացուցիչներ աշխարհի 31 երկրներից: Համաժողովի ընթացքում ելույթ կունենա 62 գիտնական և դիվանագետ: Նրանց մի մասը ներկա է, մյուս մասը համաժողովին կմիանա  տեսակապի միջոցով: Համաժողովի միջոցով այս երկու օրերի ընթացքում շատերի ուշադրությունը ուղղված է լինելու Հայաստանի վրա»,- ասաց նա:

Մհեր Սահակյանը ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը 2018 թվականին  կնքել են պայմանագիր, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ երկրներին ամրապնդել քաղաքական, տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը այժմ աշխարհաքաղաքական  մեծ դեր ունեն:

«Եվրասիական տնտեսական միությունը համարվում է ամենակարևոր ինտեգրացիոն նախագիծը Եվրասիայում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները պահանջում են ավելի մեծ ուշադրություն քաղաքական գործիչների,  դեսպանների, գիտնականների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից»,-ասաց Գոհար Բարսեղյանը:

Համաժողովի երկրորդ օրը տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանի  հեղինակած «Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]