Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 
պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Արման Սարիբեկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է որոշման մեջ:

Կառավարության դեկտեմբերի 8-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները։

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում կնշանակի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]