Պաշտոնական

Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի ԱԳ նախարարին

1 րոպեի ընթերցում

Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարեւորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաև՝ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում հստակ ռազմավարության մշակումը: Կողմերն արձանագրել են, որ Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար:

Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու ուղիների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում