Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իտալացի խոհարարները տպավորված են «Երեմյան Ակադեմիայի» հնարավորություններով

Իտալացի խոհարարները տպավորված են «Երեմյան Ակադեմիայի» 
հնարավորություններով

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում» «Իտալական խոհանոցի օրեր» միջոցառման շրջանակում անցկացվեց իտալացի խոհարարների և ուսանողների մաստեր կլասի և փորձի փոխանակման ծրագիրը։

Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ իրականացված Իտալական խոհանոցն աշխարհում. «Համակեցություն, կայունություն և նորարարություն. իտալական խոհանոցի բաղադրիչները մարդկանց առողջության և մոլորակի պաշտպանության համար» խորագրով միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել Իտալիայի Անսել Քեյսի անվան խոհարարության բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորներ Ռաֆֆաելե Մասսանովան, Ջաքուինտո Միքելե Անիելլոն և ուսանողներ։

photo.JPG (11.53 MB)

Նախաձեռնության նպատակն էր ներկայացնել Հայաստանի և Իտալիայի խոհարարական մշակույթների առանձնահատկությունները, ոլորտային մասնագիտական կրթական հաստատությունների փորձն ու մոտեցումները, կիսվել արժեքավոր գիտելիքներով և հմտություններով։ 

Միջոցառման շրջանակում «Երեմյան Ակադեմիա» էր այցելել նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։ Դեսպանն իր խոսքում նշեց, որ խոհանոցը ոչ միայն տվյալ երկրի մշակույթի մի մասն է, այլև երկրի զարգացման կարևոր գործոններից մեկը.

SER_4298.JPG (9.82 MB)

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում «Երեմյան Ակադեմիային» համագործակցության համար, ինչպես նաև մեր իտալացի խոհարարներին, առանց որոնց այս միջոցառումը չէր կայանա։ Խոհանոցը պատմում է ոչ միայն տվյալ երկրի մշակույթի, այլև ավանդույթների մասին։ Նաև խոհարարական արվեստի շնորհիվ են զարգանում երկրները, դրանց տնտեսություններն ու արտադրության ոլորտը։ Եվ դուք պետք է լինեք այդ մարդիկ, ովքեր ամբողջ աշխարհին կպատմեն իրենց երկրի ու մշակույթի մասին, և կանեն ամեն ինչ, որպեսզի պահպանվեն դարերով մեզ հասած ավանդույթները»,- դիմելով ուսանողներին՝ ասել է դեսպանը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով` Ակադեմիան  ստեղծվել է հենց այդ առաքելությամբ՝ կրթել խոհանոցի գիտակ դեսպանների, ովքեր ամբողջ աշխարհում կպատմեն իրենց խոհարարական արվեստի յուրահատկությունների մասին.

«Ուրախ եմ, որ այս միջոցառումը «Երեմյան Ակադեմիայում» է անցկացվել, և մեր խոհարարներն ու ուսանողները հնարավորություն են ունեցել միմյանց փոխանցել իրենց գիտելիքները, փորձն ու հմտությունները։ Իտալական խոհանոցն ամենահայտնիներից է, և իտալացի պրոֆեսորներն էլ փաստեցին, որ մեր երկու խոհանոցներն ունեն նմանություններ։ Միջերկրածովյան այս մշակույթի առանձնահատկությունները լավագույնս ներկայացնելու համար մենք Ակադեմիայում էլ հատուկ առանձնացրել ենք իտալական խոհանոցի ծրագիր, նաև բացել ենք «Կազա Նոստրա» ռեստորանը, և մեր բնակիչներին ներկայացնում ենք իրական իտալական մշակույթն ու հին բաղադրատոմսերով ամենահայտնի ուտեստները»։

SER_4160.JPG (7.93 MB)

Մաստեր կլասի ժամանակ Իտալիայից ժամանած վեց ուսանողներ «Երեմյան Ակադեմիայի» հայ ուսանողերի և շեֆ-խոհարարների հետ խոհանոցում նախ պատրաստել են իտալական, ապա հայկական ուտեստներ, միմյանց հետ կիսվել խոհանոցային գաղտնիքներով ու նրբություններով։

Իտալիայից ժամանած խոհարարները տպավորված են «Երեմյան Ակադեմիայի» հնարավորություններով, տեխնիկական հագեցվածությամբ- և ուսանողներին տրվող գիտելիքներով.

«Մեզ մոտ այսպիսի հագեցվածություն ունեն խոհարարական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ ուսանողները կարող են սովորել հինգ տարի խոհարարական դպրոցում սովորելուց հետո միայն։ Ուստի մենք շատ տպավորված ենք այս նախագծով։ Հայկական խոհանոցն իսկապես յուրահատուկ է, համեղ ու տարբերվող։ Մենք  գրեթե նույն մթերքներն ենք օգտագործում, բայց այստեղ կա մոտեցումների տարբերություն, ինչն այն ավելի առանձնահատուկ է դարձնում»,-նշել են պրոֆեսորները։

SER_4347.JPG (10.81 MB)

Ծրագրի մասնակից հայ և իտալացի ուսանողները ստացել են մասնակցության հավաստագրեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am