Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել Է Իրանի վրա հարձակվելու երկրի պատրաստության բարձրացման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել Է Իրանի վրա հարձակվելու 
երկրի պատրաստության բարձրացման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ երկիրը բարելավել է Իրանի վրա հարձակվելու իր պատրաստականությունը՝ բացատրելով, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Ռազմաօդային ուժերի օդաչուների ավարտական ​​արարողության ժամանակ նախարարն նշել է, որ մի օր նրանք կարող են մասնակցել նման հարձակման։

«Դուք կարող եք երկու-երեք տարվա ընթացքում հատել օդային սահմանը և մասնակցել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակմանը, որին մենք պատրաստվում ենք՝ միաժամանակ զգալիորեն բարձրացնելով պատրաստվածությունը վերջին տարիներին», - ասել է Գանցը:

«Լիկուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի նոր կառավարությունը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի վերացման ուղղությամբ ՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար: Նրա խոսքով ՝ նոր կառավարությունը կաշխատի նաեւ Երուսաղեմի կարգավիճակի ամրապնդման եւ կրոնական հարցերում ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]