Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ-ն անընդունելի է համարում իր խաղաղապահների հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում

ՌԴ-ն անընդունելի է համարում իր խաղաղապահների հասցեին քննադատությունը 
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող քննադատությանը, ապա կարծում եմ, որ այս իրավիճակում դա անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք, որ ռուսաստանցի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Ոչ մի հանրային հարձակում գործին չի օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am