Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, մահացել է 5 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 նոր դեպք, երկրում վիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 144 հազար 682-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, հիվանդներից 28-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 560 հազար 998 հիվանդներից 7 մլն 336 հազար 71-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 83 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]