Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 696-ի:

Գրանցված 119 նոր հիվանդներից 69-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 561 հազար 428 հիվանդներից 7 մլն 336 հազար 258-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 121 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]