Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը

Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի 
դերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի  ժամանակ հայտարարել է Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք անդրադարձել են հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումներին, Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական և էներգետիկ աջակցությանը», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան նաև կարող է դիվանագիտական ​​ներդրում ունենալ Զապորոժիեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am