Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՌԴ Պետդուման կզբաղվի Լատվիայում լրագրող Մարատ Կասեմի կալանավորման գործով

ՌԴ Պետդուման կզբաղվի Լատվիայում լրագրող Մարատ Կասեմի կալանավորման 
գործով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Մարատ Կասեմի՝ Լատվիայում կալանավորման գործով կզբաղվի Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Մարիա Բուտինան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև «Sputnik Լիտվա»-ն:

Դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա է մեկնել ընտանեկան պատճառներով։ «Sputnik Լիտվա»-ի փոխանցմամբ՝ նա կալանավորվել է, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանքի տակ է վերցրել: Նրան արդեն տեղափոխել են Ռիգայի կենտրոնական բանտ։

«Մենք կզբաղվենք այդ հարցով: Կոնտակտներ ենք փնտրում: Ավաղ, ռուսատյացության և մեր լրագրողների նկատմամբ հալածանքների նման դրսևորումները հազվադեպ չեն: Կաջակցենք նրան: Մերոնց չենք լքում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բուտինան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am