Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերը նշել Է Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերը նշել Է Ուկրաինայի և Ռուսաստանի 
հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի չեզոք կարգավիճակը թույլ կտա ավարտել հակամարտությունը Ռուսաստանի հետ, իր նոր գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախկին դիվանագետի կարծիքով, հենց ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի գտնվելը թույլ կտա լուծել իրավիճակը:

«Եթե Ուկրաինան անդամակցի դաշինքին, ապա դաշինքի սահմանը կլինի Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա, ինչը Ռուսաստանին կզրկի ռազմավարական խորությունից, որին նա միշտ իրավամբ ապավինել է»,- կարծում է նա:

Ինչպես նշել է Քիսինջերը, Ռուսաստանը միշտ առաջատար դեր կխաղա աշխարհում, իսկ «նրա պատմությունն ու ընդարձակությունը կարդարացնեն իր անվտանգության մասին հոգածությունը»:

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ 2021-ի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ  համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան պահանջում էր դեպի արևելք դաշինքի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց հրաժարվելու իրավական երաշխիքներ։ Առաջարկները նաև դրույթ էին պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինությունների չտեղակայման և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերը 1997-ի  դիրքեր հետ քաշելու մասին։

Մոսկվան 2022-ի փետրվարի 24-ից ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա վերջնական նպատակն է անվանել Դոնբասի ազատագրումը և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am