Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, մահացել է 2 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, երկրում մահերի թիվը հասել է 144 հազար 722-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, որից 52-ը հոսպիտալացվել է: 

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 562 հազար 371 հիվանդներից 7 մլն 336 հազար 617-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

182 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]