Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Սիրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայի հետ շփումների հեռանկարները

Սիրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայի 
հետ շփումների հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումները, ինչպես օրինակ՝ վերջին բանակցությունները, պետք է նախապես Մոսկվայի և Դամասկոսի միջև մանրակրկիտ ուսումնասիրվեն և համակարգվեն՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին Բաշար ալ-Ասադը ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը:

«Նման հանդիպումները պետք է նախապատրաստվեն Ռուսաստանի և Սիրիայի միջև նախնական համակարգմամբ և պլանավորմամբ, որպեսզի արդյունավետ լինեն և հասնեն այն կոնկրետ նպատակներին, որոնք ակնկալում է Սիրիան», -ասել է նախագահը:

Ասադն ընդգծել է, որ նման արդյունքները ենթադրում են վերջ տալ «օկուպացիային» (սիրիական տարածքի)  և ահաբեկչությանն աջակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]