Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Տեղաբաշխվել են 5 միլիարդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 5 միլիարդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ 
զեղչատոկոսային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 16-ին տեղաբաշխվել են 2024 թվականի հունվարի 15-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 367 միլիոն 500 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.77 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ www.gp.minfin.am  կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1

Տիգրան Մեծի 24

Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:

Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]