Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը 
քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 17-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղված ծրագրերին:

Ըստ աղբյուրի՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է  դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]