Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ԵՄ-ն հրաժարվել է մեկնաբանել Կիևին տանկերի մատակարարման հնարավոր ֆինանսավորումը

ԵՄ-ն հրաժարվել է մեկնաբանել Կիևին տանկերի մատակարարման հնարավոր 
ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն չի մեկնաբանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինա տանկերի մատակարարումը ֆինանսավորելու հնարավորությունը, քանի որ նման քննարկումները գաղտնի են;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին։

«Ինչ վերաբերում է տանկերին, որոնք պետք է մատակարարվեն Ուկրաինա, ապա  ԵՄ-ն ողջունեց Ուկրաինային աջակցելու այս քայլը: Բայց այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, ուստի ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է Մասրալին:

 Հունվարի 18-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության շարունակման մասին և աջակցել տանկերի մատակարարմանը, ինչի մասին հայտարարել են նաև արևմտյան որոշ երկրներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am