Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

ԵՄ-ն ծրագրում է ռուսական գազը փոխարինել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով

ԵՄ-ն ծրագրում է ռուսական գազը փոխարինել վերականգնվող աղբյուրներից 
ստացվող էներգիայով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ի վիճակի է իր ստացած ռուսական գազի մնացած ծավալները փոխարինել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ  ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:

«Մենք դեռ որոշակի գազ ենք ստանում Ռուսաստանից, բայց մենք կարող ենք այն փոխարինել վերականգնվող էներգիայով»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը անցյալ տարվա ութ ամսում կրճատել է Եվրամիություն գազի մատակարարումների 80%-ը։ Տարածաշրջանի երկրները, նրա խոսքով, կարողացել էն փոխարինել ռուսական երկնագույն վառելիքի ծավալները՝ առանց հոսանքազրկման դիմելու։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]