Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Ավանդների ծավալն աճել է 27,3%-ով. ռեզիդենտները նախընտրում են խնայողությունները պահել ՀՀ դրամով

Ավանդների ծավալն աճել է 27,3%-ով. ռեզիդենտները նախընտրում են 
խնայողությունները պահել ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022թ.-ի դեկտեմբերի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 5 տրլն 122,6 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ կենտրոնական բանկի տվյալներից։

Ավանդների ծավալը 2021թ.-ի նկատմամբ աճել է 27,28%-ով, ինչը վերջին 5 տարիներին արձանագրված ամենաբարձր աճն է։ Այս ցուցանիշը փաստում է ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման մասին։

Ստորև ներկայացված է ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի դինամիկան 2017-2022թթ.-ին՝ արտահայտված մլրդ դրամով։

Рисунок1.png (85 KB)

Ներգրավված ավանդների 72,11%-ն ապահովվել է ռեզիդենտների, իսկ 27,8%-ը՝ ոչ ռեզիդենտների կողմից։ Ոչ ռեզիդենտներն իրենց ֆինանսական միջոցների հիմնական հատվածը՝ 84,93%-ը, նախընտրել են բանկերում որպես ավանդ ներդնել արտարժույթով։

 Ի տարբերություն ոչ ռեզիդենտների, ռեզիդենտներն իրենց միջոցների կեսից ավելին՝ 56,37%-ը, գերադասել են ներդնել ազգային արժույթով, ինչը փաստում է ազգային արժույթի նկատմամբ ռեզիդենտների կողմից վստահության մասին։

 2022թ.-ի դեկտեմբերի դրությամբ, ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրված ընդհանուր վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 475,3 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 4,19%-ով։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2022թ.-ին վարկային պորտֆելի ամենամեծ մասը բաժին է ընկել տնային տնտեսություններին՝ 2 տրլն 170,5 մլրդ ՀՀ դրամ։ Այս ցուցանիշը 2021թ.-ի համեմատ աճել է 12,99%-ով։

Ինչ վերաբերում է բիզնես ոլորտին տրամադրված վարկերին, ապա այստեղ նկատվել է բացասական դինամիկա, մասնավորապես, 2021թ.-ի նկատմամբ վարկերի ընդհանուր ծավալը նվազել է 3,4%-ով՝ կազմելով 1 տրլն 895.6 մլրդ ՀՀ դրամ։

Ստորև ներկայացված է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի դինամիկան ըստ տնտեսության հատվածների 2017-2022թթ.-ին՝ արտահայտված մլրդ դրամով։

Рисунок2.png (99 KB)

Լիլիթ Կռոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]