Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տուն վերադարձած երեխաներին

Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տուն 
վերադարձած երեխաներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում, հունվարի 27-ին դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ վերադարձած 15 երեխաներին և նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր բաժանված էին ընտանիքներից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տուն վերադարձած երեխաները Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի սաներն են, որոնք մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեկնել էին Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին ներկա գտնվելու համար:

327088806_876452113672756_1078171060382003439_n.jpg (401 KB)

«Երեխաների վերադարձի լուրն առնելուն պես՝ երեկվանից, ամեն րոպեն տարի է թվացել, ամեն րոպեն՝ 47 օրից ավելի երկար»,- մեզ հետ զրույցում ասաց վերադարձած երեխաներից Մովսեսի մայրը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա բնորոշմամբ՝ այս ընթացքում զգացողությունները հակասական էին. հոգում պայքարում էին մայրն ու քաղաքական գործիչը:

323955331_1648094985622690_4907811632089181613_n.jpg (293 KB)

«Գիտակցում էի, որ իմ որդին ևս պետք է պայքարի մասնակից լինի և ես պետք է զգացմունքներս շատ հեռու պահեմ»,-հավելեց նա՝ նշելով, որ, այդուհանդերձ, 47-օր սպասումով են ապրել ու կարոտով:

Պատմում է, որ որդին հաստատակամ էր՝ դիմանալու ամեն դժվարության, բայց միայն ընտանիքի հետ և Ստեփանակերտում:

325053642_1116593245687658_339518488942072479_n.jpg (393 KB)

Տուն վերադարձած երեխաներից Արմինե Գասպարյանի համար էլ այս օրերի սպասումներն ու տունդարձը կրկնակի խորհուրդ ունեն. ընտանիքը սպասում է նրա քույրիկի ծննդյանը: «Մտահոգվում էի մայրիկի համար, և, որ կծնվի քույրս, իսկ ես դեռ տնից և ընտանիքից հեռու կլինեմ: Հյուրանոցում էինք, երբ տղաները եկան ու ասացին, որ վաղն առավոտյան ճանապարհվում ենք տուն»,- ասաց Արմինեն: Նրան դիմավորելու էին եկել նաև դասընկերները.«Մեր 2 դասընկեր էին մնացել Հայաստանում: Նրանցից Արմինեն վերադարձավ, իսկ այժմ սպասում ենք Սուսաննային»:

325372713_908377837247322_7482640950800841808_n.jpg (505 KB)

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներին դիմավորելու էր եկել նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Հասմիկ Մինասյանը:

326040521_8558329744241652_5590348409157343345_n.jpg (538 KB)

326562514_1437542750113136_6278349096426723056_n.jpg (383 KB)

327010944_878681553382010_5495198030323738029_n.jpg (368 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]