Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Այս մասին կիրակի հայտնել Է նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA-ն, հայտնում է, որ, նախնական գնահատականների համաձայն, երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը:

5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան Իրանի հյուսիս-արևմտյան մասում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 175 հազար մարդ: Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]