Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում տեղի կունենա Վլադիմիր Գլազունովի «Նվեր սիրելի կնոջը» մոնոներկայացումը

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում տեղի կունենա Վլադիմիր Գլազունովի 
«Նվեր սիրելի կնոջը» մոնոներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան տոների առթիվ մարտի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ռուսական պոեզիայի վարպետ, հաղորդավար Վլադիմիր Գլազունովի մոնոներկայացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվեր սիրելի կնոջը» ներկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի երաժշտությամբ։

Երեկոյին կհնչեն ինչպես ժամանակակից այնպես էլ ռուս դասականների ստեղծագործություններ։ Ուղեկցվող երաժշտության մեծ մասը գրվել է հատուկ այս ներկայացման համար։

Վլադիմիր Գլազունովի և Սերգեյ Սիրոտինի համագործակցությունն սկսվել է 2019 թվականին: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում թողարկվել է մի քանի աուդիոգիրք, նրանք ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։ Հայ հանդիսատեսի առաջ արվեստագետները ելույթ կունենան առաջին անգամ։

Սերգեյ Սիրոտինը հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Կոմպոզիտորը գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, որոնք հրապարակվել են ամբողջ աշխարհում։

Վլադիմիր Գլազունովը հանրության լայն շրջանակին հայտնի է որպես «Ծնված ԽՍՀՄ» հաղորդաշարի հաղորդավար: Հաղորդումը հեռարձակվում է «Կարոտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Գլազունովն ունեցել է ավելի քան 4000 ուղիղ եթեր ամենավառ արվեստագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների, մարզիկների և երաժիշտների հետ։ Արդեն մի քանի տարի է՝ արտիստը հանդես է գալիս որպես ժամանակակից պոեզիայի ընթերցող։ Ժամանակակից բանաստեղծների արվեստը խթանելու համար Վլադիմիր Գլազունովին շնորհվել է «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակ՝ «Գրականության ոլորտում ունեցած ավանդի համար» անվանակարգում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am