Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մեկնարկում է բասկետբոլի Մ23 տարեկանների առաջնությունը` Զարգացման Լիգան

Մեկնարկում է բասկետբոլի Մ23 տարեկանների առաջնությունը` Զարգացման Լիգան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Ա լիգայի աջակցությամբ փետրվարի 18-ից կմեկնարկի մինչև 23 տարեկանների Հայաստանի առաջնությունը` Զարգացման լիգան:

«Վերջին 5 տարվա զարգացումը բերեց նրան, որ առկա լիգաները պրոֆեսիոնալ դարձան: Սակայն դրա հետ մեկտեղ, ակումբներում խաղում էին արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ, ինչի պատճառով տեղացի երիտասարդ բասկետբոլիստները դժվարության առաջ էին կանգնում` զարգացման տեսանկյունից: 16-ամյա բասկետբոլիստները իրատեսորեն բախվում էին նման խնդրի: Այս ամենը վերաբերում է թե Ա լիգային, թե «Կովկասյան լիգա»-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

Վերջինիս խոսքով` բասկետբոլիստները 16 տարեկանից հետո ունենում են ոչ միայն խաղաժամանակ ստանալու խնդիր, այլ նաև բանակից հետո մեծ դժվարությամբ են նորից  ներգրավվում բասկետբոլային կյանքին: Առկա լիգաներից Ա լիգայում խաղալու հնարավորություն տրվում է 3, իսկ «Կովկասյան լիգա»-ում` 1 հայ բասկետբոլիստի:

«Զարգացման լիգային մասնակցելու իրավունք ունեն միայն հայ բասկետբոլիստները: Իմ կարծիքով Ա լիգայից պակաս հետաքրքիր չի լինի: Ձգտելու ենք գերպրոֆեսիոնալ գործել: Այս մրցաշարին կմասնակցեն Ա լիգայի և «Կովկասյան լիգա»-ի հիմնական ակումբների դուստր թիմերը և այլ ներկայացուցիչներ»,-ասաց նա:

Պողոսյանի խոսքով` բասկետբոլային հասարակությունը մեծ խնդրի առաջ է կանգնում, քանի որ Երևանում որպես այդպիսին չկա հիմնական բասկետբոլային դահլիճ: Այժմ թիմերը խաղալու են Մարզահամերգային համալիրում, սակայն այն հիմնական չէ: Նախկինում առկա «Միկա» մարզահամալիրը ևս չի ծառայում բասկետբոլին:

 

Հետևեք մեզ Ինստագրամում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am