Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Իրանի նախագահը եռօրյա այցով կմեկնի Չինաստան

Իրանի նախագահը եռօրյա այցով կմեկնի Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 13-ին եռօրյա այցով կմեկնի Պեկին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին:

Ռայիսին նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահի հետ։ Օրակարգում են նաև երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունները և համագործակցության փաստաթղթերի ստորագրումը։

Իրանի կառավարության ղեկավարը կմասնակցի երկու երկրների գործարարների համատեղ հանդիպմանը և կհանդիպի Չինաստանում բնակվող իրանցիների հետ: Ռայիսին կհանդիպի նաև չինացի մտավորականների հետ։

Մի շարք նախարարներ կուղեկցեն Ռայիսիին Պեկին կատարելիք այցի ընթացքում:

IRNA-ն հիշեցնում է, որ Սի Ծինպինը անցյալ տարվա սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Սամարղանդի գագաթնաժողովի շրջանակներում Ռայիսիին հրավիրել էր այցելել Պեկին:

Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ ըստ Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության տվյալների։ Իրանից Չինաստանի ներմուծման ծավալը 2022 թվականին կազմել է 12 միլիարդ 600 միլիոն դոլար։ Իրանը Չինաստանից ներմուծել է 12 մլրդ 700 մլն դոլարի ապրանք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]