Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Ֆինանսների նախարարությունը և միջազգային կազմակերպություններն անցկացրել են ֆինանսական քաղաքականությանը նվիրված համաժողով

Ֆինանսների նախարարությունը և միջազգային կազմակերպություններն 
անցկացրել են ֆինանսական քաղաքականությանը նվիրված համաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարության, միջազգային զարգացման կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ փետրվարի 24-ին տեղի է ունեցել համաժողով, որի քննարկման առարկա են եղել հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմակերպման հետագա աշխատանքները, ՀՀ կառավարության հարկաբյուջետային և պարտքային քաղաքականությունների միջնաժամկետ առաջնահերթությունները, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում սահմանված ծախսային գերակա ուղղությունները, ինչպես նաև վերջիններիս համահունչ արտաքին ֆինանսավորմամբ հետագայում իրականացվելիք հնարավոր ծրագրերի շուրջ երկկողմ աշխատաքների ընթացակարգերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, քննարկվել են նաև կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Էդուարդ Հակոբյանը և Վահան Սիրունյանը, ինչպես նաև համաժողովին հրավիրված այլ մասնակիցներ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]