Տարածվող տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից
Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:
Տեղեկատվական շտաբից նշել են, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն՝ հորդորելով տուրք չտալ ապատեղեկատվությանը:
Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: