Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Ռիմա Պիպոյանը Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր փառատոնին ներկայացրել է Հայաստանը

Ռիմա Պիպոյանը Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր 
փառատոնին ներկայացրել է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր փառատոնին, որն անցկացվել է փետրվարի 17-26-ը Արաբական Միացյալ Էմիություններում, հրավիրված մոտ 10 երկրների թվում է եղել նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը ներկայացրել է բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն՝ իր «Բարև, Քիթի» բեմադրությամբ։

1 (6).jpg (106 KB)

Ռիմա Պիպոյանը մասնակցության հրավերը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատերական ինստիտուտի գլխավոր տնօրեն Տոբիաս Բիակոնեի և ԱՄէ արքայազնի կողմից։ Ռիմայի ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել և արժանացել է մեծ գնահատանքի ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հրավիրված միջազգային մասնագետների կողմից։

«Բարև, Քիթի» ներկայացումը Պիպոյանը բեմադրել է 2017 թվականին Բեռլինի արվեստների ակադեմիայում, որն այնուհետև ներկայացրել է մի շարք եվրոպական երկրներում։

Փառատոնը կազմակերպված է եղել շքեղ ընդունելությամբ, որի ժամանակ անցկացվել են վարպետության դասընթացներ, քննարկումներ, մամլո ասուլիսներ, հրավիրված են եղել ոլորտի գիտակներ աշխարհի տարբեր ծայրերից։

Ֆուջայրահի փառատոնն անցկացվել էԱՄԷ Գերագույն խորհրդի և Ֆուջայրահի կառավարիչ Նորին Մեծություն, ԱՄԷ թագաժառանգ Շեյխ Համադ Բին Մոհամմեդ Ալ Շարքիի բարձր հովանու ներքո։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]