Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը ՀՀ օկուպացված հատվածներից հեռացնի իր զորքերը. ԱԺ պատգամավոր

Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը ՀՀ օկուպացված հատվածներից հեռացնի 
իր զորքերը. ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները. թե այդ բանակցությունների շրջանակում և թե դրանից դուրս ընդհանրապես Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը հեռացնի իր զորքերը ՀՀ օկուպացված տարածքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով բանակցությունների մասին հարցին:

«Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները: Եվ այդ սկզբունքային դիրքորոշումները մեծ հաշվով տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանության ներքո, նաև Հայաստանի ներքին գործերին որևէ կողմի չմիջամտելու թեմայի համատեքստում»,-ասաց Խանդանյանը:

Թե կոնկրետ ի՞նչ մասնավոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ պատգամավորը չխոսեց՝ նշելով, որ դրա մասին պետք է խոսեն բանակցողները:

«Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները: Եվ հույս ունենք, որ պահը շուտ կմոտենա, և մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիրը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ նախապայման, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Խանդանյանն ասաց. «Այդ նախապայմանը ոչ միայն խաղաղության բանակցությունների շրջանակում է, այլ՝ ընդհանրապես,  Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված հատվածներից իր զորքերը հեռացնի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am