Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

«Փյունիկ»-ը հաղթեց «Վան»-ին, «Ալաշկերտ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն չպարզեցին հաղթողին

«Փյունիկ»-ը հաղթեց «Վան»-ին, «Ալաշկերտ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն չպարզեցին հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակներում կայացավ ևս երկու հանդիպում` «Վան»-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Երևանի «Փյունիկ»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ 1:3 հաշվով: Հայաստանի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Լուկա Յուրիչիչը (դուբլ) և Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն: «Վան»-ից գոլի հեղինակ դարձել է Ջոսուե Գաբան:

Օրվա մյուս խաղում` «Ալաշկերտ»- «Արարատ-Արմենիա», այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0:

Այս տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն խոշոր` 3;0 հաշվով հաղթել էր «Լեռնային Արցախ»-ին: Հաջորդիվ կկայանան նաև «Արարատ»- «Շիրակ», «Նոա»- «Ուրարտու» հանդիպումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]