Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ծավալով ՀՀ պետական պարտատոմսի տեղաբաշխման աճուրդ

Տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ծավալով ՀՀ պետական պարտատոմսի 
տեղաբաշխման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 14-ին տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսի տեղաբաշխման աճուրդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆոնդային բորսայից, մարտի 14-ին AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 29,773,000,000 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.9044 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.25 % է:

«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աճուրդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]