Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին Ադրբեջանի մասնակցության հայտի վերջնաժամկետը մարտի 31-ն է

Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին Ադրբեջանի մասնակցության 
հայտի վերջնաժամկետը մարտի 31-ն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության վերաբերյալ վերջնական հստակեցում կլինի մարտի 31-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Վերջինս հստակեցրեց` ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, մասնակցության հայտի վճարումների վերջնաժամկետը մարտի 31-ին է: Չվճարելու դեպքում միայն չեն մասնակցի առաջնությանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am