1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով 
պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ խաղին ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղի ընթացքում երկրպագուները Հայաստանի և Արցախի դրոշներ են պարզել, ինչպես նաև մեծ պաստառ, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրեք Արցախի շրջափակումը»։

Ի դեպ, այդ խաղում Ադրբեջանի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել։ Շվեդիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ է ուղարկել ադրբեջանցիների դարպասը։

38-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էմիլ Ֆորսբերգը, 65-րդ րոպեին Բեհլուլ Մուսատաֆազադեն դարձել է ինքնագոլի հեղինակ, 79-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Վիկտոր Գյոկերեշը, 88-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Յասպեր Կարլսոնը, մեկ րոպե անց էլ աչքի է ընկել Անտոնի Էլանգան։ 

Ադրբեջանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն էր կրել նաև որակավորման փուլի առաջին խաղում՝ 4-1 հաշվով զիջելով Ավստրիայի հավաքականին։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]