1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում 
նվաճեց փոքր բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը պոկեց 123 կգ, իսկ հրում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահեց 158 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Երկամարտի 281 կգ արդյունքով Մկրտչյանը միայն 5-րդն է: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը Ղազախստանի ներկայացուցիչ Երասլ Սաուլեբեկովն է` երկամարտի 305 կգ արդյունքով:

Ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 128, իսկ հրումում` 147 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]