Սպորտ

Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Քոլամբուս Քրյու»-ի կազմում

1 րոպեի ընթերցում

Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Քոլամբուս Քրյու»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանըգոլի հեղինակ է դարձել ամերիկյան «Քոլամբուս Քրյու»-ի կազմում:

MLS-ի կանոնավոր առաջնության 7-րդ տուրում «Քոլամբուս Քրյու»-ն ընդունել է «Դի Սի Յունայթեդ»-ին։ Հանդիպումն ավարտվել է «Քոլամբուս Քրյու»-ի հաղթանակով։ Սելարայանի թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։

Լուկաս Սելարայանը 39-րդ րոպեին դիպուկ է իրացրել մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:

Սելարայանը փոխարինվել է հանդիպման 85-րդ րոպեին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում