Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրանի նախագահը Սիրիա է ժամանել 12 տարվա ընթացքում առաջին անգամ

Իրանի նախագահը Սիրիա է ժամանել 12 տարվա ընթացքում առաջին անգամ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. սա Իրանի նախագահի առաջին այցն է երկիր 2011 թ.-ին ՍԱՀ-ում հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

Ռայիսին Սիրիա է մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնական հրավերով: Երկու ղեկավարները կհանդիպեն Դամասկոսի նախագահական պալատում: Այցի ընթացքում Ռայիսիին ուղեկցում են 4 նախարարներ, Իրանի ԿԲ նախագահը, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը և Ռայիսիի գլխավոր քաղաքական խորհրդատուն:

Իր հերթին «РИА Новости»-ի թղթակիցը հայտնել է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ Սամեր ալ Խալիլը։

Սիրիական Al-Watan թերթն ավելի վաղ գրել էր, որ Ռայիսիի այցը կտևի երկու օր: Իրանի և Սիրիայի նախագահների միջև պաշտոնական բանակցություններ կանցկացվեն երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու շուրջ։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ Ռայիսիի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև մեծ թվով պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն տնտեսության ոլորտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am