Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրու դրամատիկականը հյուրախաղերով հանրապետության տարբեր համայնքներում է

Գյումրու դրամատիկականը  հյուրախաղերով հանրապետության տարբեր 
համայնքներում է

ԳՅՈՒՄՐԻ,  4 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շարունակում է իր շրջագայությունը՝ ներկայանալով հանրապետության տարբեր համայնքներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը անցկացվում է  «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը, որի շրջանակներում գյումրեցի հանդիսատեսին է ներկայանում ավելի քան քսան թատրոն ու թատերախումբ:  Այս ընթացքում դրամատիկական թատրոնն իր թատերական շրջագայություններն է իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ին նշեց, որ հյուրախաղերով արդեն եղել են Վանաձորում, Արթիկում և  Ստեփանավանում, իսկ առաջիկայում էլ կլինեն  մյուս քաղաքներում ու մարզերում:

«Շատ ուրախ եմ, որ այս օրերին Գյումրիում թատերական տոն ու իրադարձություն է ու, բնականաբար, եթե փառատոնը անց է կացվում Գյումրիում, և մենք հյուրընկալում ենք այլ թատրոնների, նպատակահարմար չէ տեղի հանդիսատեսի համար խաղալ հերթական ներկայացումները: Աճեմյանի անվան թատրոնն իր ներկայացումներով կլինի Հայաստանի տարբեր մարզերում»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Վանաձորից ստացել են «Հրաշագործը» ներկայացնելու ևս մեկ առաջարկ:

Թատրոնն  առաջիկայում լինելու է նաև Արտաշատում, Հրազդանում, Գավառում, Գորիսում, Կապանում և Աբովյանում:

«Տարբեր ներկայացումներ ենք ընտրել՝  փորձում ենք որքան հնարավոր է բազմաշերտ բեմադրություններով  ներկայանալ հանդիսատեսին: Հայաստանի այն վայրերն   են ընտրված, որտեղ Գյումրու դրամատիկականը երկար ժամանակ չի եղել»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մայիսի 11-ից թատրոնը կվերսկսի իր աշխատանքները Գյումրիում:

 Դրամատիկականի տնօրենը նաև նշեց, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, թատրոնը հունիսի սկզբին հյուրախաղերով կմեկնի Լիբանան:      

                                                                    

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am