Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Վահագն Ստեփանյանի «А New Chapter» ձայնասկավառակը համաշխարհային ճանաչման այցեքարտ է

Վահագն Ստեփանյանի «А New Chapter» ձայնասկավառակը համաշխարհային ճանաչման այցեքարտ է

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազ-ֆյուժն ստեղնաշարահար Վահագն Ստեփանյանի մայիսի 19-ին թողարկվող նոր ձայնասկաավառակը՝ «А New Chapter», մուտք է գործում միջազգային հարթակ լայն մասշտաբով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահագն Ստեփանյանը թողարկում է իր «A New Chapter» ձայնասկավառակը Քիթ Ուեյքլիի հետ, ով այս տարվա սկզբին արժանացել է Գրեմմիի Best Classical Compendium «An Adaption Story» ձայնասկավառակի համար, որին Վահագն Ստեփանյանը իր ներդրումն է ունեցել որպես հնչյունային ռեժիսոր և ստեղնաշարահար:

«A New Chapter» ձայնասկավառակի ստեղծմանը մասնակցել են համաշխարհային մակարդակի երաժիշտներ, ինչպիսիք են տասնմեկ անգամ Գրեմմիի դափնեկիր Ֆիլիպ Լասիթերը (Prince, Ariana Grande), Գրեմմիի նոմինացված կիթառահարներ Գրեգ Հաուին և Մարկ Լետիերին (Snarky Puppy); սաքսոֆոնի լեգենդ Դեյվ Կոզը, բասիստ Իդա Նիլսենը (Prince) և թմբկահար Էրիկ Մուրը։

Ստեփանյանը սկսել է գրել «A New Chapter»-ը, երբ ճամփորդում էր Արիզոնա և Յուտա, որտեղ նա այցելել է Հենքսվիլ՝ մի վայր, որը նկարագրված է որպես «Մարս Երկրի վրա». ամայի, լեռնային ֆոն, որը երևում է ալբոմի շապիկին: Ստեփանյանը անմիջապես կիսել է այս գաղափարը մրցանակակիր Միհրան Ստեփանյանի հետ, ով կարողացել է նկարել այն, ինչ Վահագնը ի սկզբան է պատկերել էր իր մտորումների մեջ։

«Դա խորհրդանշում է անցումը իմ կյանքի մի շրջանից մյուսը՝ նոր սկիզբ, որտեղ պետք է ստեղծագործել՝ լրացնելով կյանքի գույները սեփական երևակայության միջոցով: Սա նոր գլուխ է ինձ համար, և ես չգիտեմ, թե դա ինձ ուր կտանի՝ որպես արտիստ: Բայց ես հավատում եմ, որ այս նոր էջում լավագույնը դեռ առջևում է», - ասել է Ստեփանյանը, ով վերջերս Ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությունից երկու մրցանակ է ստացել լավագույն ջազային երգերի՝ «Synergy» և «Motion» գործերի համար: «Motion»-ը նաև արժանացել է «Global Music Awards»-ի արծաթե մեդալի և առաջադրվել Հոլիվուդի անկախ երաժշտական մրցանակաբաշխության «Ջազ» (Ֆյուժն/Բիբոպ) անվանակարգում:

Իմանալով, որ «A New Chapter»-ի ձայնագրման գործընթացը տրանսֆորմացիոն է լինելու՝ Ստեփանյանը գործընթացը վավերագրել է հինգ մասից բաղկացած վավերագրական դրավգներով, ինչպես նաև թիզեր-տեսահոլովակով, որը ներառում է կարճ վավերագրական շարքը: Յուրաքանչյուր դրվագ հեռուստադիտողներին տանում է ձայնագրման ստուդիա և ֆիքսում, թե ինչպես են երաժիշտները խոսում ալբոմի պատրաստման մասին: Որքան էլ Ստեփանյանը հարգանք ու ակնածանք է ներշնչում նախագծում ընդգծված վիրտուոզ երաժիշտների հանդեպ, նույնքան էլ նրանք արտահայտում են հիացմունքն ու գովասանքը ստեղնաշարահարի հիասքանչ հմտությունների վերաբերյալ:

«A New Chapter»-ից թողարկված առաջին սինգլը «Synergy»-ն է, որն ուղեկցվում է թիզերի տեսահոլովակով։ Դրա պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 25-ին, Նյու Յորքի Թայմս Սքվերում, որին մասնակցում էին համաշխարհային կարգի երաժիշտներ:

«A New Chapter»-ում ներառված են հետևյալ գործերը՝ «Synergy»՝ Dave Kozի հետ միասին, «Without Limits»՝ Mark Lettieri-ի հետ միասին, «Motion»՝ Ida Nielsen-ի հետ միասին,

«Gravity»՝ Greg Howe-ի և Philip Lassiter-ի հետ միասին, «So Good»՝ Eric Moore-ի հետ միասին, «Toy», «Revolution» և «Hold My Hand»։

Ժամանակին պատերազմական Հայաստանում տասնամյա տղան վստահորեն ասել է իր դաշնամուրի ուսուցչին, որ մի օր ինքը նվագելու է ջազի և գոսպելի լուսատուների հետ: Վահագն Ստեփանյանն իր երազանքն իրականացնելու համար Լոս Անջելես ժամանելուց մեկուկես տարի անց շրջապատել է իրեն «Գրեմմի»-ի մրցանակակիր և համաշխարհային մակարդակի երաժիշտներով, պրոդյուսերներով և ինժեներներով՝ ձայնագրելու իր երկրորդ ալբոմը, ճիշտ վերնագրելով «A New Chapter»։ Ստեփանյանը գրել և գործիքավորել է ութ գործիքային գործեր։

Վահագն Ստեփանյանը «Intercontinental Music Awards» և «Foley The World» մրցույթների ժյուրիի անդամ է։ Նա 2015թ.-ից Grammy-ի քվեարկության ակտիվ անդամ: Ավելի ուշ՝ 2023 թվականին Վահագնը «Recording Academy»-ի  կողմից ընտրվեց որպես Grammy-ի մենթոր:

2017 թվականից ի վեր, փլագինների համաշխարհային առաջատար արտադրող «Waves Audio» խնդրանքով Վահագնն ստեղծել է preset-ներ սիրելի փլագինների «Renaissance» փաթեթի համար, ներառյալ RVerb; REQ2; REQ4; REQ6, Clavinet և Electric 200: Այսօր այս փլագինները առաջին ընտրությունն են «Գրեմմի»-ի մրցանակակիր շատ միքսինգ- ինժեներների, երաժշտական պրոդյուսերների, երաժիշտների և ձայնային դիզայներների համար:

«Ես դեռ նպատակներ ունեմ հասնելու: Հիմնականում ցանկանում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն ոչ միայն որպես ջազ երաժիշտ, այլ որպես մեկը, ով գրում է փոփ, R&B, սոուլ, lo-fi, ֆանկ և գոսպել երաժշտություն, ինչպես նաև ֆիլմերի սաունդթրեքեր: Եթե երազանք ունես, դիր քո նպատակները քո առաջ և հասիր դրանց առանց որևէ արդարացման: Երբեք մի հանձնվիր. Հավատա ինքդ քեզ. Շարունակիր կենտրոնանալ, քրտնաջան աշխատիր և ներդրում արա ինքդ քեզ վրա քո ապագայի համար»,- ասել է Վահագն Ստեփանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]