Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի հարցը

Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 10-ին Մոսկվայում, քննարկվելու է սիրիացի փախստականների՝ Թուրքիայից հայրենիք վերադարձի հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Դրանք Սիրիայի հարցով բանակցություններ են լինելու: Մենք կքննարկենք, թե ինչպես է հնարավոր սիրիացի փախստականներին անվտանգ իրենց հայրենիք վերադարձնել: Բայց դրա համար պետք է հող նախապատրաստենք, ապահովենք անվտանգությունը, կայունությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի համագործակցել Սիրիայի  ղեկավարության և ՄԱԿ-ի հետ»,- նշել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ այս պահին Սիրիայի ղեկավարությունը չի կարող ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]