Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Իրանից Ռուսաստան անայցագիր խմբային ուղևորությունները կարող են մեկնարկել ամռանը

Իրանից Ռուսաստան անայցագիր խմբային ուղևորությունները կարող են 
մեկնարկել ամռանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից Ռուսաստան խմբերի անայցագիր ուղևորությունները կարող են սկսվել այս ամռանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum 2023» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։

«Անայցագիր խմբային ուղևորությունների հարցում մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ երկրները փոխանակել են լիազորված տուրօպերատորների ցուցակները: Հենց վերջերս մենք ստացանք նման ցուցակ... Ուստի մենք ակնկալում ենք, որ արդեն այս ամռանը կսկսենք զբոսաշրջիկների խմբային անայցագիր ուղևորություններ Իրանից», - ասել է Վախրուկովը։

Այսօր համաժողովի շրջանակներում ստորագրվել է համաձայնագիր Ռուսաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում փոխըմբռնման շուրջ։

«Այսօր ևս մեկ քայլ արվեց երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ այնպիսի կարևոր զարգացող ճյուղում, ինչպիսին զբոսաշրջությունն է», - ասել է Վախրուկովը։

«Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum 2023» XIV միջազգային տնտեսական համաժողովը տեղի է ունենում մայիսի 18-20-ը «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Ակնկալվում է, որ համաժողովի միջոցառումներին կմասնակցի ավելի քան 7 հազար մարդ աշխարհի 85 երկրներից և Ռուսաստանի Դաշնության 84 տարածաշրջաններից։ Ընդհանուր առմամբ, համաժողովի շրջանակներում կանցկացվի շուրջ 200 միջոցառում, ակնկալվում է առնվազն 100 համաձայնագրի ստորագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]