Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ցանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան

Ցանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և 
ամբողջական վկայական. Փաշինյան

ԽԻՆՉԵՇՏԻ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ հասնել նրան, որ ապագա սերունդներին թողնի ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական: 

 «Արմենպրես»փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Մանուկ Բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք»,-ասաց Փաշինյանը:

Իսկ, թե ինչու է այդպես անում՝ վարչապետը հիշեցրեց, որ վերջերս  կադաստրի վկայականի հետ կապված՝ ԱԺ-ում կատարած իր հայտարարությունը բանավեճի տեղիք է տվել: 

«Ես շատ ուզում եմ, որ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի լրացված և ամբողջական վկայական»,-ասաց Փաշինյանը:

Ապա վարչապետը հավելեց. «Մենք մեր կադաստրի վկայականը ձևակերպելու ճանապարհին շատ կարևոր քայլեր ենք արել, ինչ, որ վերահաստատված չէր, վերահաստատելով քայլ-քայլ գնում ենք»:

Նախքան հայ համայնքի հետ հանդիպմանը  տեղի էր ունեցել հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am