Քաղաքականություն

Միխայել Ռոթը հայտնում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Միխայել Ռոթը հայտնում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով՝ նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ և ընդգրկմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասաց Երևանում կայացած ասուլիսում:

«Առաջիկայում Վաշինգտոնում տեղի կունենան ինտենսիվ բանակցություններ: Այդ բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ և ընդգրկմամբ»,-ասաց Ռոթը:

Անդրադառնալով վերջերս Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցության վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ գլխավոր դերակատարը ԵՄ-ն է, ամբողջ գործավարությունն իրականացնում է Եվրամիությունը՝ հանձինս ԵԽ նախագահ Շառլ Միշելի:

«Մենք՝ որպես միջին մեծության երկու եվրոպական երկրներ, պարզապես մաս ենք կազմում Եվրամիության այդ մեծ հանձնառությանը: Եվ կուզենայինք մեր համեստ նպաստը բերել խաղաղության գործընթացին»,-ասաց նա:

Ռոթը նաև նկատեց, որ Գերմանիայի կանցլերի մասնակցությունն այդ գործընթացին բավականին դրական արձագանքներ է գտել հայ հանրության շրջանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում