Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Համահայկական խաղերի մասնակիցների քանակը քառապատկվել է․ այս տարի խաղերի մեկնարկը կտրվի Գյումրիում

Համահայկական խաղերի մասնակիցների քանակը քառապատկվել է․ այս տարի 
խաղերի մեկնարկը կտրվի Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսին․ բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

«Այս պահին մասնակցության հազարավոր հայտեր ունենք և՛ արտերկրից, և՛ Հայաստանից։ Կամավորական խմբերը նույնպես պատրաստ են, այս պահին շուրջ 900 կամավոր կա, որոնք կօգնեն խաղերը կազմակերպելու հարցում»,- ասաց Զաքարյանը։

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով  ողջունեց Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի անդամներին՝ նշելով, որ Համահայկական խաղերը անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ են դարձել։

«Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ, այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և սպորտի մասսայականության ապահովման հարցում։

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ տարեցտարի ընդլայնվում է Համահայկական խաղերի մասնակիցների թիվը։ Եթե խաղերին մասնակցության քանակը սկզբնական շրջանում կազմում էր մոտ 1500, ապա այժմ այդ թիվը քառապատկվել է։ Ավելի քան երկու անգամ ընդլայնվել է մարզաձևերի քանակը՝ դրսևորվելու հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով տաղանդավոր մարզիկների»,- ընդգծեց Խաչատրյանը։

Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի Համահայկական խաղերը կանցկացվեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում։

«Գաղտնիք չէ, որ մշակութային և սպորտային միջոցառումների մեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում, ուստի Համահայկական խաղերի մարզային ընդգրկումը կարևոր քայլել է մարզերում սպորտային առօրյան ակտվիացնելու և առողջ ապրելակերպի կարևորությունը ընդգծելու հարցում։

Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարևոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման և հայկական սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը, և ոչ միայն երիտասարդությանը, հայրենիքում միավորելու գործում»,- եզրափակեց Խաչատրյանը։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am