Սպորտ

Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է. հարսանյաց արարողությունը կայացել է ՌԴ-ում

1 րոպեի ընթերցում

 Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է. հարսանյաց արարողությունը կայացել է ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստի կինը ազգությամբ հայ Ալինա Կարապետյանն է: Հարսանյաց արարողությունը կայացել է Ռուսաստանում:

Վերջին շրջանում Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ լրանալու է 2026 թվականին։ Ռուսական ակումբի կազմում Սպերցյանն այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում