Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Իրանին հաջողվել է վերադարձնել Սասանյանների ժամանակաշրջանի արձանը

Իրանին հաջողվել է վերադարձնել Սասանյանների ժամանակաշրջանի արձանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասանյանների ժամանակաշրջանի զինվորի արձանը, որը 35 տարի առաջ մաքսանենգ ճանապարհով դուրս էր բերվել Իրանից և 7 տարի առաջ հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, վերադարձվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Երկրի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստագործության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանի իշխանությունները հունիսի 28-ի առավոտյան արձանը ստացել են Իմամ Խոմեյնիի օդանավակայանում։

Արտեֆակտն իրենից ներկայացնում է քարի մեջ փորագրված Սասանյան կայսրության ժամանակների զինվորի պատկեր։ Ինչպես հաղորդում են նախարարությունում, արվեստի այս ստեղծագործությունը կցուցադրվի Իրանի ազգային թանգարանում։

Սասանյան ժամանակաշրջանի այս պատմական քանդակը 1988 թ.-ին մուտք է գործել ԱՄԷ, իսկ 2006 թ.-ին դուրս բերվել այնտեղից։ Զինվորի արձանը հայտնաբերվել է Լոնդոնում՝ 2016թ.-ին:

Մինչ թանկարժեք հազվագյուտ քանդակն Իրան վերադարձնելն այն երեք ամիս ցուցադրվել է Բրիտանական թանգարանում։

Վերջին տարիներին Իրանի մաքսավորները կասեցրել են հազարավոր հնագիտական ​​արտեֆակտների ապօրինի արտահանումն արտասահման: Իրանի իշխանությունները նաև ակտիվորեն աշխատում են ապօրինի արտահանված պատմական արժեքները վերադարձնելու ուղղությամբ։

Սասանյանների կայսրությունը գոյություն է ունեցել ներկայիս Իրանի և Իրաքի տարածքում մեր թվարկության 3-7-րդ դարերում։ Այն ձևավորվել է պարթև Արշակունիների արքայատոհմի անկումից հետո և հետագայում կործանվել արաբական արշավանքների հետևանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]