Արցախ

Արցախում անցած տարվա համեմատ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է ավելի քան 15 տոկոսով

1 րոպեի ընթերցում

 Արցախում անցած տարվա համեմատ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է ավելի քան 15 տոկոսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում առ ընթացիկ տարվա հունիսի 30-ը ընթացիկ գներով կազմել է 88 հազար 86 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 49 հազար 766 դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելէ 15,4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ ՝ 6,9 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում