Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Իրանի հարավ-արևելքում ավելի քան հազար մարդ է տուժել ավազամրրիկներից

Իրանի հարավ-արևելքում ավելի քան հազար մարդ է տուժել ավազամրրիկներից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ավելի քան 1000 մարդ է տուժել է ավազամրրիկներից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«120-օրյա քամիների նոր ալիքը պատել է Սիստանի տարածաշրջանը, ներառյալ՝ նահանգի հյուսիսի հինգ մարզերը՝ Զաբոլը, Զահակը, Համունը, Հիրմանդը և Նիմրուզը: Հուլիսի 2-ից մինչ օրս տարածաշրջանի բժշկական կենտրոններ դիմած մարդկանց  ընդհանուր թիվը կազմել է 1010», - հայտնել է նահանգի ճգնաժամային վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։

162 տուժած հոսպիտալացվել է, մնացածը ամբուլատոր բուժում են անցել։ Բժշկական օգնության դիմողները գանգատվել են շնչառության, աչքերի և սրտի հետ կապված խնդիրներից:

Տարածաշրջանում աշխատում են Կարմիր մահիկի աշխատակիցները, որոնք մոտ 3800 դիմակ են բաժանել Սիստան և Բելուջիստանի բնակիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]