Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Ջոկովիչը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է

Ջոկովիչը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարարից հերթականի` Ուիմբլդոնի, տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց լեհ Հուբերտ Հուրկաչի հետ և առավելության հասավ 4 սեթերից հետո` 7:6, 7:6, 5:7, 6:4 հաշվով:

Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ:

Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի՝ խոտածածկի վրա անցկացվող միակ մրցաշարն է: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է 1877 թվականին: Տղամարդկանց անհատական մրցաշարում ամենատիտղոսակիր մարզիկը Ռոջեր Ֆեդերերն է (8 հաղթանակ), կանանցում` Մարտինա Նավրատիլովան, իսկ գործող չեմպիոնները Նովակ Ջոկովիչն ու Ելենա Ռիբակինան են:  Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 45 միլիոն ֆունտ: Մրցաշարը կեզրափակվի հուլիսի 16-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]