Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը սպառնացել է վերսկսել Իրաքի տարածքի գնդակոծությունները

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը սպառնացել է վերսկսել Իրաքի տարածքի 
գնդակոծությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը կվերսկսի հարվածները Իրաքի տարածքին, եթե Բաղդադը չկատարի հյուսիսային շրջաններում տեղակայված «թշնամական զինված խմբավորումների» դեմ գործողություններ ձեռնարկելու իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։

«Հյուսիսային Իրաքում գործում են զինված անջատողական խմբեր, որոնք վտանգավոր դրություն են ստեղծում մեր սահմաններին», - Բաղերիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Իրանի բարձրաստիճան զինվորականը հիշեցրել է Իրաքյան Քուրդիստանում «ահաբեկչական խմբավորումների» դեմ Իրանի հրթիռային և ԱԹՍ-ների հարվածների մասին։ Նա շեշտել է, որ այդ հարվածները կասեցվել են այն բանից հետո, երբ Բաղդադի կառավարությունը հանձն առավ այդ մինչև օգոստոս զինաթափել այդ խմբավորումներին և կանխել նրանց հետագա գործունեությունը»։

«Եթե վերջնաժամկետն անցնի, և նրանք մնան զինված և որևէ գործողություն իրականացնեն, ապա մենք ավելի դաժանորեն կկրկնենք մեր գործողությունները նրանց դեմ», - զգուշացրել է Բաղերին։

Անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը սկսեցին հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի հյուսիսային շրջաններին։ Ըստ իրանական կողմի՝ հրետանային կրակի են ենթարկվել քրդական «ահաբեկչական կազմավորումները, որոնք մասնակցել են Իրանի հյուսիս-արևմուտքում անկարգությունների կազմակերպմանը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]