Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների ընդլայնումն ու սահմանների անվտանգությունը

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների 
ընդլայնումն ու սահմանների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Բիլավալա Զարդարին քննարկել են քաղաքական, տնտեսական և պաշտպանական հարցեր:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը օգոստոսի 3-ին Իսլամաբադում հանդիպել է իր պակիստանցի գործընկեր Բիլավալա Բհուտտո Զարդարիի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների ընդլայնումը, երկրների միջև բանտարկյալների փոխանակումը և սահմանների անվտանգությունը:

Սա համարվում է Ամիր Աբդոլլահիանի առաջին այցը Պակիստան: Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է հանդիպել նաև Պակիստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և բանակի հրամանատարի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]