Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մարդասիրական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված

Մարդասիրական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների 
ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված

ԿՈՌՆԻՁՈՐ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող և ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում են կանգնած մնալ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնատարները։ Հայաստանի կառավարության ուղարկած 361 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատարները, ինչպես նաև «Գրանդ Քենդի» ընկերության՝ քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի սահմանային հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղեկցում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

image00005.jpeg (2.92 MB)

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարամֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով՝ հավելելով, որ Ադրբեջանի գործողությունները համարում են ցեղասպանության ակտ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։  

image00002.jpeg (2.63 MB)

«Սա համարում ենք ցեղասպանության ակտ։ Հատկապես մեր մտահոգության առարկան են 30 հազար երեխաները, որոնք ապրում են Արցախում և այս պահին զրկված են սնունդից, դեղորայքից։ Ընտանիքները բաժանված են։ Ոտնահարված են երեխաների բոլոր իրավունքները, և մեր ակնկալիքն է, որ այս հարցը շուտափույթ լուծում ստանա, ու միջոցներ ձեռնարկվեն միջանցքը բացելու համար»,- ասաց նա։  

«Հայ օգնության ֆոնդ» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Միրա Անտոնյանը նշեց՝ իրենց կազմակերպությունն անդամակցում է Eurochild կազմակերպությանը, որտեղ միավորվել են երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետները։ 

image00011.jpeg (3.16 MB)

«Չափազանց մտահոգված ենք, և ուզում ենք մեր միջազգային գործընկերներին տեղեկացնել և խնդրել նրանց, որ կոտրեն բոլոր այն դռները, որոնց հնարավոր է հասնել, տեղ հասցնել մեսիջներն այն մասին, որ չի կարող օրը ցերեկով, աշխարհի աչքերի առաջ 30 հազար երեխա սովի մատնվել։ Արցախի երեխաներն էլ աշխարհի բոլոր երեխաների նման ունեն նույն իրավունքներն ու հնարավորությունները»,- նշեց Անտոնյանը։

 image00006.jpeg (3.09 MB)

image00009.jpeg (3.90 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am